Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի նախագահությամբ ժամը 10.00-ին ոստիկանության վարչական շենքում սկսվել է ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընդլայնված նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նիստին ներկա են ՀՀ ոստիկանապետի տեղակալները, գլխավոր վարչությունների, վարչությունների, մարզային վարչությունների, բաժինների և բաժանմունքների պետերը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության, ինտերպոլի ազգային բյուրոյի պատասխանատուները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և քննչական բաժինների և բաժանմունքների պետերը։ Կոլեգիայում լսվելու և քննարկվելու է ՀՀ ոստիկանության 2011 թվականին կատարված աշխատանքները։