«ԱրմենՏել» ընկերությունը կհովանվորի Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական ծրագրերը

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր երկարատև համագործակցության մասին: Համաձայնագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը կհովանավորի Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:

2012 թվականի ընթացքում “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կաջակցի ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերին, որոնք կիրականացվեն Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում: Դասընթացների արդյունքում ավելի քան 100 ուսուցիչ ձեռք կբերեն հիմնական համակարգչային գիտելիքներ, կծանոթանան ինտերնետում աշխատելու և տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին:

ՙԱզատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից՚ բնապահպանական ծրագրի շրջանակում կարտադրվեն և կտարածվեն կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատելու շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Ավելին, այս ծրագրի շրջանակում լուծվում են ոչ միայն էկոլոգիական այլ նաև սոցիալական հարցեր, քանի որ կտորե տոպրակների արտադրությունը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում:

«ԱրմենՏել ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում ձգտում է աջակցել Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք կներկայացնեն հստակ ծրագրեր այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ մենք արդյունավետորեն կիրականացնենք վերոնշյալ ծրագրերը` իրական օգնություն հասցնելով և´ մարդկանց, և´ շրջակա միջավայրին», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը հայտարարեց. ՙՄենք հպարտ ենք համագործակցել “ԱրմենՏել”-ի հետ, որը ներկայացնում է հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային առաջատար ապրանքանիշերից մեկը: Հայաստանի մանուկներ հիմնադրամը կառուցում է առողջ, բարգավաճ, մշակութապես աշխույժ միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ունեն հնարավորություն հասնելու իրենց ներուժի գագաթնակետին և նշանակալիորեն աջակցելու իրենց համայնքների և աշխարհի զարգացմանը՚: Ապա նա հավելեց. ՙԱյս իմաստով, տեխնոլոգիաների ինտեգրումը ուսուցման գործընթացում չափազանց կարևոր է գյուղաբնակ մեր ժողովրդի զարգացման և աճի համար: Ի լրումն կրթական բաղադրիչի, “ԱրմենՏել”-ի հետ մեր դաշինքը իր դրական ներգործությունը կունենա ներկա և ապագա սերունդների վրա` շեշտադրելով երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունը ինչպես նյութապես, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից: Կտորե վերաօգտագործվող տոպրակների կիրառումը զերծ կպահի բնությունը պոլիէթիլենային տոպրակներից և կընդգծի մաքուր և առողջ շրջակա միջավայրի կարևորությունը, ինչպես նաև կստեղծի նոր աշխատատեղեր մեր գյուղերի կանանց համար՚:

 
Դիտել են 85 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info