«Հրապարակ»

«Հրապարակ»-ը, տեղեկացնելով, որ այսօր կայանալու է նաեւ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, ուր քննարկվելու է կուսակցության համամասնական ցուցակը, իր խմբագրականում գրում է. – «Կհաջողվի՞ արդյոք մաքուր, հարթ եւ անցնցում ընտրություններ անցկացնել։ Այնպիսի ընտրություններ, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին։ Թե՞ սուտասանի տան հրդեհի նման ինչ էլ անեն, վերջում ասելու ենք` ընտրությունները կեղծվել են, ու մեր ձայնը գողացվել է։ Մեր 20-ամյա պատմության դասերն անհետեւանք չեն անցնում։ Աչքը տեսածից է վախենում, եւ լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը, ասում են ժողովրդական ասացվածքները»։ «Ո՞րն է նորմալ ընտրություններ անցկացնելու բանալին։ Ոմանք կարծում են, որ երաշխիքը Ընտրական սուպեր օրենսգիրքն է։ Մյուսները պնդում են, որ, ասենք` մատները թանաքոտելու կամ ընտրացուցակներն ինտերնետում հրապարակելու հանգամանքը կփրկի մեզ կեղծիքից։ Կամ` վստահված անձերի կուռ շարքերը, կամ` քվեատուփերի մոտ գիշեր ու զօր հերթապահելը։ Անձամբ ես խիստ կասկածում եմ», – գրում է խմբագիրը։

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info