Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվեց «Տարվա կազմակերպություն»

Հունվարի 31-ին Գլենդելի Իրանահայ միության դահլիճում կայացավ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված գնահատանքի և մեծարման ամենամյա երեկոն:
Միջոցառման ընթացքում գնահատանքի արժանացան և մեծարվեցին կրթական կազմի վաստակաշատ նվիրյալները, համայնքում բեղմնավոր գործունեություն ծավալող կրթական հաստատությունները, ինչպես նաև կրթական գործունեությանը սատարող և հովանավորող անհատներն ու կազմակերպությունները:
Հաշվի առնելով ուծացման վտանգի դեմ ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի ծավալած գործունեութունն, ինչպես նաև նախարարության կատարած հսկայածավալ աշխատանքներն` ուղղված սփյուռքահայ երիտասարդների Հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու հայեցի դաստիարակությանը` Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվեց «Տարվա կազմակերպություն»:
Գլենդելի կրթաշրջանում երկարամյա բեղուն մանկավարժական գործունեության և վաստակի համար Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության կողմից Քաթրին Ֆունդուկյան-Թորոսյանը ճանաչվեց «Տարվա կրթական գործիչ»:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info