«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Մեր աղբյուրների փոխանցմամբ, «համապատասխան մարմինները» Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վարկանիշը կրկնակի ավելի է ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի վարկանիշից։ Նման տեղեկատվության հայտնվելուց հետո Հրազդան քաղաք է մեկնել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Թե ինչ եզրակացություններ է արել` դժվար է ասել։ Դիտորդները նշում են, սակայն, որ Սասուն Միքայելյանի առաջադրվելը քաղաքապետի թեկնածու մեծ աշխուժություն է առաջացրել Հրազդանում, եւ նախկին քաղբանտարկյալի շանսերը փետրվարի 12-ի ընտրություններում օր օրի ավելանում են։ Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Հրազդանի ընտրություններն անցնեն առանց սկանդալների` ԱԺ առաջիկա ընտրություններն էս գլխից հարամ չլինելու համար»։