Մարգար Օհանյանի դատին ներկա է էջմիածնեցի Ճոյտը

Այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լևոնյանի, Սամվել Մախմուրյանի գործով դատավարությունը։ Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանում վկայություն է տալիս ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը։ Մինչ Արշակյանին լսելը, դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ փետրվարի մեկին դատարան դիմում է մուտք եղել ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանի կողմից, որով հա հայտնել է դատարանին, որ նախորդ դատական նիստի ժամանակ իր կողմից դատարանում տրված վկայությունների պահին եղել է հուզված, կաշկանդված, քանի որ առաջին անգամ է նման դեպքի առնչվել, ուստի խնդրել է դատավորից ու դատարանից՝ որպես հիմք ընդունել նախաքննչական մարմնում տված իր ցուցմունքը։ Այ պահին դատարանում շարունակվում է Արսեն Արշակյանի դատաքննությունը։

Ի դեպ, այսօր դատարանի դահլիճում է գտնվում նաև ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածնեցի, Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, թե իբր Արսեն Արշակյանը խուսափել է ներկայանալ դատարան, սակայն նա, օգտվելով արձակուրդ մեկնելու իր օրինական իրավունքից, գտնվել է արձակուրդում։

 
Դիտել են 37 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info