BMW–ի վարորդը, հարվածելով երկու մեքենայի, դիմել է փախուստի

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։00-ի սահմաններում Մազմանյան փողոցի վրա անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված ՎԱԶ 2115 մակնիշի 29ԼՏ684 համարանիշով և ԵՐԱԶ 762 մակնիշի 02ՕՕ913 համարանիշով ավտոմեքենաների։ Ավտոմեքենաներին հարվածելուց հետո վարորդը դիմել է փախուստի։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ առաջին սպայական գումարտակի աշխատակիցներն, ինչպես նաև ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Հրաչյանը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված ավտոմեքենան, որը դեպքի վայրից դիմել է փախուստի, BMW մակնիշի է եղել։ Հետաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողն այս պահին մեքենայի համարանիշը չի հայտնում։

Մինչ այս պահը ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն ժամանել։

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վթարի վայր ժամանեցին «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

 
Դիտել են 31 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info