Վթարի է ենթարկվել քրեական հետախուզության պետը

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում 36-ամյա Արման Բաղդասարյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 23 ԼՍ 858 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ–ին, կտրուկ շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։

Վթարի հետևանքով Ա. Բաղդասարյանն ու ուղևորուհին 28-ամյա Լիլիթ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի փաստով քննությունը վարում է ռազմական ոստիկանության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ասպուր Ավետիսյանը, քանի որ Ա. Բաղդասարյանն աշխատում է ռազմական ոստիկանության Եղեգնաձորի կայազորի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով կապիտան է։

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info