Ավտովթար ծննդատան դիմաց. տաքսին բախվել է 2 ավտոմեքենաների

Ավտովթար Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Դեյվու Նեքսիա» մակնիշի Տ 5162 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հերացի փողոցում՝ ծննդատան դիմաց, բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի 13 ՏՍ 853 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՕՍ 736 համարանիշի ավտոմեքենաներին։

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ տաքսու մեջ եղած ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info