Քաղաքացուն առևանգելու համար հայտնաբերվել և բերման է ենթարկվել հայտնի գործարարը

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել հայտնի գործարարներից մեկին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 4-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն անձին առևանգելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ նովա 13 շենքում գրանցված, սակայն Ձորափի 19 հասցեում բնակվող 45-ամյա Աշոտ Երիցյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Երիցյանը հունվարի 2-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի վրա գտնվող «Մոսկարադ» կարաոկե ակումբից խաբեությամբ առևանգել է Երևանի Շերամի 89 շենքի բնակիչ 24-ամյա Արտակ Գրիգորյանին։ Նա առևանգվածին ստիպողաբար խցկել է «Մերսեդես» մակնիշի 10 ՕT 100 համարանիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրսատվում։ Ըստ ֆոտոլրագրողի հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի (մարդուն առևանգելը) հատկանիշներով։

Քիչ առաջ նա ոստիկաններին պատմում և ցույց էր տալիս, թե ինչպես է քաղաքացուն տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Երիցյանը «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատերն է։ Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը որոշ մանրամասներ չի հայտնում։ Կենտրոնականի բաժնի մոտ հավաքվածները պատմում էին, որ «ոստիկանությունը լավա օպերատիվորեն բացահայտեց հանցագործությունը. հուսով ենք, կատարվածի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Երիցյանը հանցագործ աշխարհում հայտնի, Լենինականցի «օրենքով գող», Սուրեն Ավետիսյանի՝ «Պաշի Սուրոյի» մոտ ազգականներից է։

 
Դիտել են 26 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info