«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. – «Ազգային ժողովի վերջին նստաշրջանը, պարզվեց, ամենաաղմկոտն ու հետաքրքիրն է լինելու այս խորհրդարանի պատմության մեջ։ Տարբեր ցուցակներում զբաղեցնելիք տեղերի ու ստանալիք ձայների սպասումից պրկված նյարդերը տեղի են տալիս։ Ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ մանդատներ են վայր դրվում։ Կոճակ սեղմողների բազմությունը սկսում է բոյկոտել ԱԺ նիստերը։ Տարբեր կուսակցություններից իրար մեսիջներ են փոխանցում` երբեմն լիդերների, երբեմն շարքային կուսակցականների բերանով։ Նորմալ է։ Դեռ ինչերի՜ ենք ականատես լինելու։ Այս ամենի մեջ միայն մի տխուր բան կա` նախընտրական իրարանցումն ու դեմարշները բացարձակապես քաղաքական հենք չունեն։ Ամեն ինչի հիմքում կամ էմոցիաներն են, որոնք խորացված նեւրոզ ունեցող կանանց բնորոշ դրսեւորումներ են հիշեցնում։ Կամ շանտաժն է ու քաղաքական առեւտուրը, որից միայն փողի, անբարոյականության ու տհասության հոտ է փչում»։

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info