«Երկիր»-ը անդրադարձել է երեկ խորհրդարանում արձանագրված կրկնակի քվեարկության դեպքերին` գրելով. – «Ինչպես կարելի է հավատալ խորհրդարանական մեծամասնություն կազմող պատգամավորների` ընտրողների ձայները արդարորեն հաշվելու խոստումներին, եթե երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող օրինագծերի քվեարկությունն է կեղծվում նրանց կողմից, երբ նույն այդ «ազնիվ» պատգամավորը իրեն իրավունք է վերապահում քվեարկել 50 հազար ընտրողների անունից, առանց ունենալու դրա իրավունքը»։