Ավտովթար «Մոսկվա» գիշերային ակումբի դիմաց. կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Սևանի խճուղում` «Մոսկվա» գիշերային ակումբի դիմաց, իրար են ընդհարվել 35-ամյա Հարություն Բաղդասարյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 24 ՏՕ 401 համարանիշի և 22-ամյա Հարություն Հարությունյանի վարած «Մազդա» մակնիշի 94 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Մազդա»-ի ուղևոր ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության փորձագետ 22-ամյա Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև «ԲՄՎ»-ի ուղևորներ 46-ամյա Սարգիս Շահբազյանը, 36-ամյա Արմենուհի Առուշանյանը, ով աշխատում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ և 70-ամյա Ռուբիկ Առուշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

 
Դիտել են 45 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info