Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 77 տարեկան. մենք բոլորս այսօր կարոտ ենք մաթևոսյանական խոսքին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր` փետրվարի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի հարազատները, գրչակից ընկերները, անհատ քաղաքացիներ և մտավորականներ: Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Ինչպես Կոմիտասի անվան պանթեոնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 77 տարեկան: Մաթևոսյանական պատմվածքներն ու վիպակները հենց սկզբից գրավեցին ինչպես հայ, այնպես էլ ԽՍՀՄ և աշխարհի ընթերցողների ուշադրությունը: Մաթևոսյանը դարձավ Հայաստանի ամենանշանավոր գրողներից, հայ դասականներից մեկը: Նա էր, որ բացահայտեց հայ մարդուն, իսկ բացահայտելու համար Մաթևոսյանին` պետք է կարդալ նրա հարցազրույց-ինքնանկարը:

Կոմիտասի անվան պանթեոն էին եկել Մաթևոսյանի կինը, աղջիկն ու որդին, մտերիմ հարազատները: Ժամանել էին նաև նրա հարազատ ծննդավայր Ահնիձորից նրա անունը կրող դպրոցի աշակերտներ` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի գլխավորությամբ, ովքեր ծաղիկներ դնելուց և խնկարկելուց հետո մեծ գրողի գերեզմանին ընթերցեցին մաթևոսյանական գրականություն: Ելույթ ունեցավ նաև գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Մաթևոսյանի հիշատակը հարգելու համար ժամանել էին նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Մի առիթով մեծ գրողն ասել էր, որ ինքը լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անբիծ բանաստեղծների երկրին է հավատում: Իսկ իր սիրած եղանակը վաղ գարունն էր, մայիսի սկիզբը, մաքուր լիքը աշունը: Իսկ գրականությունն իր համար համարում էր դավանանք, իսկ գրականության հաստատված ճշմարտությունը գրականությունը Աստծուն բերել, տեղադրել մարդու մեջ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
[oqeygallery id=40]

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info