Ամբաստանյալ Ս. Մախմուրյանը նախորդ դատական նիստն անիմաստ տապալեց (ՖՈՏՈ)

Այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատաքննությունը։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալ, ՃՈ աշխատակից Սամվել Մախմուրյանը դիմել էր դատարանին, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ինքը չունի փաստաբան և ունի նյութական խնդիրներ՝ պաշտպան ունենալու համար։

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր դատարան էր ներկայացել նաև ամբաստանյալ Սամվել Մախմուրյանը, ինչպես նաև նրա նոր հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանը։ Դատական նիստը սկսելուց առաջ հանրային պաշտպան Վ. Գրիգորյանը դատավորին ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը՝ պաշտպան նշանակելու վերաբերյալ և իր՝ փաստաբանի արտոնագրի պատճեն։ Մինչ դատավորը ծանոթանում էր ներկայացված փաստաթղթերին, հանրային պաշտպանը դիմեց ամբաստանյալ Ս. Մախմուրյանին՝ պարզաբանելու՝ թե արդյո՞ք Մախմուրյանը ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Վ. Գրիգորյանը։ Սակայն, Ս. Մախմուրյանը, ներողություն խնդրելով նախորդ դատական նիստի ժամանակ կատարած իր քայլի համար, հայտնեց, որ հրաժարվում է պաշտպանից և իր շահերը կպաշտպանի ինքնուրույն, որից հետո հանրային պաշտպան Վ. Գրիգորյանը դուրս եկավ դատական նիստի դահլիճից։

Գ. Շամշյանը հայտնում է, որ, այնուամենայնիվ, փաստաբան Վ. Գրիգորյանն այդ մի քանի օրերի ընթացքում հասցրել էր ծանոթանալ հարուցված քրեական գործին և պատրաստ էր դատարանում անվճար պաշտպանել Մախմուրյանի շահերը։ Այս պահին դատական նիստը շարունակվում է։

[oqeygallery id=43]

 
Դիտել են 52 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info