Եռյակ դատավորները դաժան դատավճիռ կայացրեցին երիտասարդների նկատմամբ (ՖՈՏՈ)

Այսօր` փետրվարի 15-ին, ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատական նիստ էր նշանակված։

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը նախագահում էր դատավոր Չիչոյանը՝ Եվա Դարբինյանի և Գագիկ Ավետիսյանի հետ միասին։ Եռյակը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց բավարարել Աջափնյակ շրջանի դատախազ Արայիկ Մանուկյանի միջնորդությունը և բեկանել 2011 թ. դեկտեմբերի 26-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կողմից կայացրած դատավճիռը։ Այդ դատավճռով 5 երիտասարդներ Գուրգեն և Գևորգ Պետրոսյանները, Բաբկեն Հասրաթյանը, Տիգրան Սորտինյանը, Արթուր Հարությունյանն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից, նրանց նկատմամբ նշանակվել էր 800 հազար դրամի տուգանք և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Երիտասարդները կողոպուտ կատարելու մեջ էին մեղադրվում եւ նախաքննության սկզբում ընդունել էին իրենց մեղքը, զղջացել եւ աջակցել հանցագործության լիարժեք բացահայտմանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ 5 երիտասարդներն էլ սոցիալապես անապահով, պարկեշտ ընտանիքների զավակներ են, մի մասը ծառայել են հայոց բանակում, երբևէ դատված չեն եղել, մի մասը ուսանողներ են, երբևէ ոչ մի հանցագործության մեջ ներքաշված չեն եղել, շրջապատի կողմից ներկայացվել են դրական։

Մեղադրող դատախազ Արայիկ Մանուկյանը վերաքննիչ քրեական դատարանին միջնորդել էր, որպեսզի բոլոր ամբաստանյալները վերցվեն կալանքի՝ միջնորդելով որպես պատիժ 3 տարի եւ 3 ամիս ազատազրկում, ինչը նախատեսում է ՀՀ Քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասը։

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատը ընթացել էր արագացված ընթացակարգով։

Եռյակը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը և 5 երիտասարդները դատարանի դահլիճից վերցվեցին կալանքի՝ պատիժ սահմանելով 2 տարի 8 ամիս։ Նրանց շահերը պաշտպանում էր հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ դատարանի որոշումը անակնկալ էր ոչ միայն իր, այլ նաև դատին ներկա գտնվող անձանց համար։ Դատավոր Չիչոյանի կողմից դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, եռյակը ճողոպրեց դահլիճից, իսկ նրանց հետևից ամբաստանյալների հարազատները և դատին ներկա սովորական քաղաքացիներն ամենավերջին խոսքերն ու անեծքներն ասացին։ Դատական կարգադրիչները մեծ դժվարությամբ կարողացան դահլիճից դուրս բերել ամբաստանյալների հարազատներին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
[oqeygallery id=46]

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info