Էջմիածնում՝ մայր տաճարի դիմաց, խոշոր ավտովթար է տեղի ունեցել (ՖՈՏՈ)

Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Էջմիածնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար են բախվել Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ, 39-ամյա Արմեն Մելքոնյանի վարած «Մերսեդես» մակնիշի 23 ՕՕ 116 համարանիշի, Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Ռազմիկ Խաչիկյանի վարած «ՎԱԶ 21099» մակինշի 06 ՏՏ 328 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Արեն Տեր–Հովսեփյանի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի 30 ՕՍ 137 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ՎԱԶ 21099»–ի վարորդ Ռ. Խաչիկյանը։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի, Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Օսեյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ։

Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ «եթե Էջմիածնի քաղաքային իշխանությունը ժամանակին աղ ու ավազ լցներ ճանապարհներին, ապա կխուսափեին նման վթարներից, բայց գոնե Մայր Տաճար տանող ճանապարհները մաքրեն»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։
[oqeygallery id=48]

 
Դիտել են 24 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info