Քննարկվեցին «Տղամարդու առողջություն» միջազգային 8-րդ կոնգրեսին առնչվող հարցեր

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության «Տղամարդու առողջություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արմայիս Քամալովին` մի խումբ բժիշկների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապրիլի 26-28-ը Երևանում կազմակերպվելիք «Տղամարդու առողջություն» միջազգային 8-րդ կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետների մասնակցության հնարավորությունը:

2003 թվականից անցկացվող միջազգային կոնգրեսի աշխատանքներին ամեն տարի մասնակցում է մինչև 1200 մասնագետ` հիմնականում ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԱՄՆ-ից և եվրոպական երկներից:

Այս տարի Հայաստան կժամանի շուրջ 1700 մասնագետ: Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվելիք տեսական և գործնական աշխատանքները նոր խթան կհանդիսանան Հայաստանում ուրոլոգիական ծառայության զարգացման և հայ բժիշկների համախմբման առումով:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց օգնելու կոնգրեսի կազմակերպման աշխատանքներին և սփյուռքահայ բժիշկներ ներգրավելու առումով:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info