Հերթական խոշոր վթարը Նորագավիթում. պատճառը մերկասառույցն է, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում՝ 2-րդ փակուղու դիմաց, հսկայական մերկասառույցի պատճառով իրար են բախվել «Մերսեդես E-260» մակնիշի 16 ԼՍ 386 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ԼԼ 714 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև 1 անձ։ Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել և առաջացել է հսկայական խցանում։

Երևանի ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են կարողանում բացել ճանապարհը։ Անգամ շտապօգնության ավտոմեքենան վիրավորներին տեղափոխելու համար չէր կարողանում դուրս գալ խցանումից։

Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ եթե քաղաքային և տեղական իշխանությունները ժամանակին ձնահեռացման աշխատանքներ կատարեին, ապա չէր առաջանա մերկասառույցը և տեղի չէր ունենա հերթական վթարը։ Այս պահին դեպքի վայր ժամանեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում այս հատվածում մերկասառույցի պատճառով տեղի է ունեցել 6 ճանապարհատրանսպորտային պատահար, որտեղ նաև եղել են վիրավորներ։

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info