Շարունակվում են որոնողական աշխատանքները Սևանա լճում (ՖՈՏՈ)

Այսօր՝ փետրվարի 19-ին, շարունակվում են որոնողական աշխատանքները Սևանա լճում։

Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 10.00-ից սկսած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները 4 մոտորանավակով, 2 ջրասուզակների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ շարունակում են որոնողական աշխատանքները ջրախեղդ եղած տղամարդու դին հայտնաբերելու համար։

Ինչպես երեկ՝ փետրվարի 18-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 17-ին Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը ժամը 12.00-ի սահմաններում կնոջը հայտնել էր, որ մեկնում էր ձուկ բռնելու։

Ձուկ բռնելու նպատակով Ա. Մանուկյանը գնացել էր Կարճաղբյուր գյուղի տարածքում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Սևանա լիճ, որտեղ ցանկացել էր ձուկ բռնել։ Լիճը եղել է սառած, սակայն սառույցը կոտրվել էր, և Ա. Մանուկյանը ջրախեղդ էր եղել։

Ժամանել էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գարիկ Երանոսյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննիչ Գարիկ Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Այս պահին դեպքի վայրի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության մեջ քննիչ Գ. Երանոսյանը ցուցմունք է վերցնում դեպքին ականատես վկաներից։ Եղանակը բավականին ցուրտ է, ուժեղ քամի է, ինչի հետևանքով ոստիկանների և փրկարարների գլխարկներն ընկնում են նրանց գլուխներից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
[oqeygallery id=57]

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info