Վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային և դիմել փախուստի

Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գեղանիստ գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ 6-ամյա Գարուշ Շահբազյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Երեխան ոտքի կոտրվածք է ստացել և այս պահին գտնվում է Ծերեթելիի 3-րդ մանկական հիվանդանոցում։

Այս պահին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարող վարորդին։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 
Դիտել են 29 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info