«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» նշում է. – «Հայաստանի Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոք չի կարող զրկել սեփականությունից` բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի: Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանականերում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով, բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց, ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում, սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով: Ի՞նչն է, ուրեմն, պաշտոնական բացատրությունը. քանի որ Աբովյան փողոցում կրպակները քաղաքային իշխանությունները ապամոնտաժել են, ու այդ կրպակների սեփականատերերը այնքան մեծահոգի են գտնվել, որ չեն բողոքել, հիմա, ուրեմն, քաղաքապետարանը իր միջոցներով (ուշադրություն դարձրեք` իր միջոցներով), Մաշտոցի պուրակում կրպակներ է կառուցում, որ Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների սեփականատերերին փոխհատուցի: Ասել է` թե նրանց սահմանադրական իրավունքն են պաշտպանում»:

 
Դիտել են 249 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info