Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը

Փետրվարի 24-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին` «Օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին», «2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվելիք գիտական և գիտակրթական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների ցանկը հաստատելու մասին», «ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի հաշվետվությունը» և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգի առաջին երկու հարցը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը: Ներկայացնելով օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները` Ս.Պետրոսյանն առանձնակի կարևորեց այդ բնագավառում համակարգված գործակցությունը` նշելով, որ այն «կնպաստի հայ ժողովրդի արդար դատին առնչվող առանձին պետությունների կողմից վարվող քաղաքականության փոփոխմանը: Հայագիտությունը հզոր միջոց է այլ պետությունների հետ ունեցած փոխհարաբերությունն ու փոխգործակցությունն ուսումնասիրելու, մեր ինքնությունը հաստատելու և պահպանելու համար»:
Զեկուցողը հավելեց նաև, որ համաժողովն իր բնույթով լինելու է գործնական, առավելապես վերաբերելու է կազմակերպական հարցերին և հայագիտական տարբեր ուղղություններով նեղ մասնագիտական զեկույցներ ու քննարկումներ չեն նախատեսվում: Քննարկման թիրախ են ընտրված մասնավորապես օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեության հիմնախնդիրները: Համաժողովի արդյունքում կստեղծվի անմիջական կապ Սփյուռքի հայագիտական կենտրոնների և Հայաստանի Հանրապետության հայագիտական կենտրոնների միջև:
Երկրորդ հարցի վերաբերյալ Ս.Պետրոսյանը ատյանի քննարկմանը ներկայացրեց գիտական թեմաների ցանկը: Դրանք իրականացվելու են հիմնականում «Նորավանք» ԳՀԿ-ի, ՀՀ ԳԱԱ պատմության, Արևելագիտության, Արվեստի, Գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» և սփյուռքագիտության ամբիոնի հետ:
Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Անուշ Պետրոսյանը:
Ատյանի նիստի ավարտին նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի օր» պետական տոնի շրջանակներում նախարարության իրականացրած միջոցառումների և Իտալիա կատարած այցի որոշ մանրամասներ:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info