Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԱԻՆ հակակարկտային ծառայության կատարած աշխատանքները և դրա զարգացման տեսլականը։
Ամեն տարի կարկուտը մեծ վնաս է հասցնում մեր երկրի գյուղատնտեսությանը։ Այսօր Հայաստանի տարածքում տեղադրված է 119 հակակարկտային կայան, որոնց պաշտպանության տակ է գտնվում գյուղատնտեսական տարածքների միայն մի փոքր մասը։ Ներկայացվեցին կարկտային ամպերի ձևավորման գործընթացը և հակակարկտային պայքարի կիրառվող մեթոդները։
Նախարար Երիցյանը հանձնարարեց հրավիրելով գիտնականների և ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների` քննարկել, թե կարկտի դեմ պայքարի որ մեթոդն է առավել արդյունավետ Հայաստանի համար և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել` կարկտի հասցրած վնասներն առավելագույնս նվազեցնելու համար։