Աստղագուշակ 27.02.2012-02.03.-2012

Խոյ-Դրամի խիստ պակաս կզգաք: Փողի բացակայությունը կարող է վատ անդրադառնալ տրամադրության վրա: Ուստի մտածեք այն մասին, թե ինչպես հարստացնեք բյուջեն: Միգուցե այլ աշխատանքներ փնտրեք: Եթե շաբաթվա առաջին կեսին լինեն կոնֆլիկտներ և փոքրիկ վեճեր, ապա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ի կատար ածելու բոլոր ծրագրերը:

Ցուլ-Շաբաթը հարուստ է բազմաբնույթ իրադարձություններով: Դեպքերն հիմնականում կծավալվեն աշխատավայրում : Ընկերների խորհուրդը կարող է օգնել ձեզ հասնելու ծրագրերի իրականացմանը: Շաբաթվա կեսն առավել բարեհաջող կլինի: Գործերն հաջողությամբ առաջ կընթանան և դուք շուտով կկարողանաք վայելել ձեր աշխատանքի վաստակը:

Երկվորյակներ-Երկվորյակների համար շաբաթվա սկիզբը կընթանա ինչպես միշտ : Սկսած չորեքշաբթիից`ճակատագրի շռայլ պարգևներ կունենաք: Շաբաթվա երկրորդ կեսը վառ և անմոռաց կլինի: Աշխատեք բոլոր կարևոր գործերն ավարտել հենց այդ օրերին: Այս շաբաթում նշվող ծննդյան օրը կանցնի ուրախ և հաճելի հուշեր կպարգևի:

Խեցգետին-Ձեր զգացմունքները լուրջ քննության կենթարկվեն: Հնարավոր են տարաջայնություններ, վեճեր, խանդի տեսարաններ`սիրո հողի վրա: Իմանալով դա , չարժե կոնֆլիկտներ ունենալ ու սրել հարաբերությունները: Շաբաթվա երկրորդ կեսին սպասվում է մասնագիտական վերելք և հաճելի պահեր: Հանգստյան օրերին կունենաք հանդիպում, որն էլ ճակատագրական կլինի:

Առյուծ-Ձեր կյանքում դժվարին շրջան է սկսվում : Դուք կունենաք անլիարժեքության զգացում, ձեր ցանկություններն ու հնարավորությունները չեն համապատասխանի: Այստեղից էլ`բոլոր տհաճությունները: Փորձեք մի կողմ թողնել ինքնաքննադատությունն ու շրջապատողների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը, հակառակ դեպքում սուր կոնֆլիկտներից չեք խուսափի:

Կույս-Առաջիկա շաբաթը հաջող է նոր ծրագրեր կազմելու իրավիճակը ճիշտ գնահատելուև դրամ վաստակելու առումով: Հիշեք թե անցած տարում ինչն է հաջող ստացվել և ինչ կուզենայիք անել այս տարի: Ձեր ընտրությունից է կախված ձեր հետագա հաջողությունը: Շաբաթվա սկզբին աշխատավայրում սպասվում են աննախադեպ, անսպասելի իրադարձություններ:

Կշեռք-Շաբաթվա սկզբն անհանգիստ կլինի . աշխատավայրում սպասվում են վեճեր ու լարված իրավիճակներ: Չորեքշաբթին նեյտրալ օր է: Հինգշաբթի օրվանից սկսած` ամեն ինչ կրկին իր հունի մեջ կընկնի : Հանգստյան օրերին դուք կկարողանաք վայելել ձեր աշխատանքի արդյունքը: Հիշեք մի բան . անցյալը քրքրել հարկավոր չէ, միևնույն է ոչինչ հետ չես բերի:

Կարիճ-Դուք կուզենաք , որ ձեզ գնահատեն ըստ արժանավույն: Իրականում`այդպես էլ կլինի, քանի որ դուք ձեր խելքով ու հմայքով իրավունք ունեք ավելին պահանջելու շրջապատողներից: Աստղերը խորհուրդ են տալիս այս շրջանում զգուշություն ցուցաբերել: Շաբաթվա վերջին որոշ գաղտնիքներ հայտնի կդառնան և դուք վերջապես կհասկանաք թե ով ով է:

Աղեղնավոր-Շաբաթվա սկիզբը շատ բուռն կլինի, դուք միանգամից ձեռնամուխ կլինեք մի քանի գործերի: Աշխատեք սխալներ թույլ չտալ: Փորձեք զսպել զայրույթն ու որոշ հարցերի պարզապես հումորով վերաբերվել: Ուրբաթ օրը շրջադարձային կլինի , տեղի ունեցող որոշ իրադարձություններ կփոխեն ձեր կյանքը : Հուսահատվելու հարկ չկա. Դուք սիրում եք և ձեր սերը փոխադարձ է:

Այծեղջյուր-Եթե նախկինում աշխատանքը թեթև էր ու հեշտ, ապա գալիք շաբաթում դուք ստիպված եք մաքսիմում ջանքեր ներդնել: Մանավանդ, որ կհայտնաբերվեն սխալներ, որոնք ձեզանից արագ ու հստակ գործողություններ կպահանջեն: Որոշ մտահղացումներ, որոնք հայտնել եք միայն վստահելի անձանց, շուտով կտարածվեն: Ձեր հեղինակությունը դրանով կաճի:

Ջրհոս-Դուք որոշակի անհանգստություն կզգաք: Այս օրերին հնարավոր են խռովություններ, կապերի խզում, վեճեր և բաժանում: Իրականում եթե հետ նայեք , ապա կհասկանաք, որ անցյալում կորցրածն ավելի արժեքավոր էր քան ներկայինը: Դուք լուր կստանաք, ինչը հաճելի նորություն կլինի և նոր հեռանկարներ կբացի ձեր առջև:

Ձկներ-Շաբաթվա առաջին կեսը մի փոքր լարված կլինի. շատ բաներ դժվարությամբ կիրագործվեն: Ձկներից ոմանք նույնիսկ կդժգոհեն ճակատագրից` կարծելով , որ դա , երևի, ինչ-որ մեկի սադրանք է: Աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչ միանգամից չձեռնարկել, այլ սկսել կարևորագույններից: Այժմ ձեզ հարկավոր է միայն հարաբերություն և աշխատասիրություն:

Աղբյուրը՝ shirak.agro.am

 
Դիտել են 208 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info