Ատրճանակ, դանակ, թմրամիջոց

Փետրվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Թորոս Մ.-ին և ուղևոր, 1973 թ. ծնված Իշխան Ս.-ին:
Ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով» օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի հայտարարության, պատկանում է իրեն:
Ուղևոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info