Հայկական թիմը դարձավ «Բակուրիանի 2012» արտաճանապարհային մեքենաների վարման միջազգային մրցույթի հաղթողներից մեկը

Հայաստանը ներկայացնող 8 թիմ մասնակցեց ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին, փետրվարի 24-ից 26-ը: Վրացական Բակուրիանի բնակավայրում Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվեցին Standart, Extreme և Monster անվանակարգերում:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցեցին այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ:

Standart անվանակարգում առաջին տեղը գրավեց Գարի Գասպարյանը, ով հանդես եկավ Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցեց Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավեցին Վրաստանի թիմերը:

«Jeep-Trial դասի մրցույթները դժվար փորձություն են ոչ միայն մարդկանց, այլ նաև մեքենաների համար: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ասել, որ մեր ավտոսիրահարների «հավաքականը» ցուցաբերեց մեծ վարպետություն ինչպես մեքենաների վարման, այնպես էլ մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներում», – նշեց «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«Սա մեր վարորդների առաջին հաջողությունն է նման մասշտաբի միջազգային մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ «Ադրենալին» ասոցիացիան կատարեց ևս մեկ լուրջ քայլ միջազգային ասպարեզում հայ մարզիկների դիրքի ամրապնդման գործում», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2012թ-ին «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենն ընտրվել է «Ադրենալին» էքստրեմալ սպորտի Ասոցիացիայի պատվավոր նախագահ: Jeep-Trial` ավտոմոբիլային մրցում է բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհի վրա: Այս մրցությունը կարող է անցկացվել Standart, Extreme և Monster անվանակարգերում.

 
Դիտել են 53 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info