Տարբեր քաղաքական ուժեր այս պահին համախմբվել են Ազգային ժողովի առջև և շուրջ 300 համախոհներով բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով անցնել ամբողջական համամասնական ընտրակարգի:
Ինչպես ԱԺ շենքի մոտից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիան նախաձեռնել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որին համաձայություն են տվել մասնակցելու նաև Հայ Ազգային Կոնգրես ըդդիմադիր դաշինքը և «Ժառանգություն» կուսակցությունը:
«Ձեր մեծամասնականը մեր համամասնականին չի», «Ո՛չ մեծամասնականին, այո՛ համամասնականին», «Անհաստագլուխ ԱԺ», «Մեծամասնականը հավասար է Լֆիկ Սամո, Նեմեց Ռուբո» նման վերտառությամբ ցուցապաստառներով են այստեղ ՀԱԿ համակիրներ։ Նրանք հանդես են գալիս կոչերով և նշում նաև առաջիկայում նախատեսված ՀԱԿ հանրահավաքի մասին:
ՀՅԴ ներկայացուցիչներն ավելի շատ երգում են դաշնակցական երգեր, այդպես արտահայտելով իրենց բողոքը: Նրանց կողքին են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը և Արմեն Ռուստամյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=75]