Արմավիրցի Նովոն ու Դերժավայի Արկադը արհամարհում են օրենքը (ֆոտոշարք)

Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու հարցը, ԱԺ մարշալ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ «Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 եւ մեկ այլ «Մերսեդես» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթեւեկում են առանց ամրագոտու եւ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ «Մերսեդես G500»-ի մեջ նստած անձինք նեղսրտեցին. «խի՞ ես նկարում, ինչ օգուտ կտա»։ Մեքենայի ղեկին նստած էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական, հոկտեմբերյանցի Նովո մականվամբ Նահապետ Գևորգյանը: Քիչ անց Գ. Շամշյանին է մոտեցել մի երիտասարդ եւ զրույցի բռնվել նրա հետ. «Էս ավտոները խի՞ ես նկարում, սրանց տերերն ու շեֆերը Հանրապետական են»: Երիտասարդը փորձեց համոզել, որ կադրերը «ուբալիտ» արվեն, իսկ երբ Գ. Շամշյանը հարցրեց, թե «ուբալիտ»-ը ո՞րն է, ձեռքի ծխախոտը նետեց Շամշյանի ուղղությամբ եւ հայհոյանքներ տեղաց: Նրա ագրեսիան կարողացան սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները: Ավելի ուշ պարզվեց, որ 029 ՕՕ 11 համարանիշը գրանցված է ԱԺ ավտոտնտեսության բալանսում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադ): Իսկ «Մերսեդես G500»-ը գրանցված է Արմավիրի մարզում «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ի բալանսում: ԱԺ մոտ հավաքվածները տեղեկացրեցին, որ այդ ավտոմեքենան պատկանում է արմավիրցի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին:

Հուսով ենք, որ ճՈ-ը կարձագանքի սույն հրապարակմանն, իսկ իրենց ամենազոր համարող ազգընտիրները վարչական պատասխանատվության կենթարկվեն։
[oqeygallery id=76]

 
Դիտել են 185 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info