«Երկիր»-ը, անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երեկվա որոշմանը, գրում է. – «Մեկ ամիս առաջ, ՀՀԿ-ական գործիչները, ինչպես նաեւ պետպատվերով աշխատող ու «ստեղծագործող» քաղաքագետներն ու վերլուծաբանները` փրփուրը բերաններին, իրար հերթ չտալով, տարբեր ակումբներում ու ասուլիսներում թմբկահարում էին, որ Ֆրանսիայի Սենատի որոշումն արդյունք է «նախագահ Սերժ Սարգսյանի իմաստուն արտաքին քաղաքականության»։ […] Այժմ հետաքրքիր է, թե այս որոշումից հետո ինչ են ասելու պետպատվերով կամ կուսակցական հանձնարարությամբ խոսող այդ «քաղաքագետներն» ու «վերլուծաբանները». նորից խոսելու են հանուն սեփական շահի «ծախված» արդարության, թուրքական շանտաժին տեղի տված ֆրանսիացիների անսկզբունքայնության մասին»։