«Հրապարակ»-ի փոխանցմամբ` փետրվարի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ է գնացել Ազգային ժողովի նախկին նախագահ եւ ՀՀԿ-ի շտաբի ներկա ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը։ «Հայտնի է, որ Ջոնիկ Աբրահամյանը ցանկանում է առաջադրվել թիվ 17 ընտրատարածքում։ Նախագահ Սարգսյանը չի ցանկանում խորհրդարան բերել իր եղբողրը` Ալեքսանդր Սարգսյանին, եւ կցանկանար, որ այդ սկզբունքը տարածվեր նաեւ Հովիկ Աբրահամյանի վրա, ով պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով։ Թերեւս հենց այդ բնույթի էլ խոսակցություն է գնացել Սերժ Սարգսյանի մոտ», – գրում է թերթը։