Ավտովթար Երևանում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 27 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել 28-ամյա Սամվել Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 214» մակնիշի 11 ՕՏ 809 համարանիշի և 28-ամյա Սամվել Մինասյանի վարած Volkswagen Vento մակնիշի 26 ՏՕ 904 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

 
Դիտել են 39 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info