Հայաստանի մի շարք գյուղերում ուսուցիչների համար մեկնարկեց համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացները

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են Հայաստանի մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացների մեկնարկի մասին:

Ծրագրի առաջին փուլը մեկնարկեց 2012 թ-ի փետրվարի 27-ին, որն ընդգրկեց 74 ուսուցիչ Հայաստանի տարբեր գյուղերից: Վերջիններիս համար անց են կացվում համակարգչային գրագիտությանն բարձրացմանն ուղղված հատուկ դասընթացներ, որոնք հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Դասընթացում ներառված են ինտերնետից, կրթական կայքերից, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներից օգտվելու թեմատիկ ծրագրեր:

«Իր ողջ գործունեության ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը նվիրել է հարյուրավոր համակարգիչներ կրթական տարբեր հաստատությունների: Մեր նոր ծրագիրն ուղղված է համակարգչային բնագավառում ուսուցիչների գիտելիքների բարձրացմանը, իսկ հետագայում դրանց փոխանցմանն աշակերտներին: Համակարգչային դասարանների բացմանը զուգահեռ այս ծրագիրը թույլ կտա ապահովել աճող սերնդին ոչ միայն ժամանակակից տեխնիկայով այլ նաև մասնագիտացված ուսուցիչներով, որը հնարավորություն կընձեռի մեր աշակերտներին խորությամբ ուսումնասիրել ինֆորմատիկա առական և ձեռք բերել հիմնարար գիտելիքներ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արենի գյուղերում:

 
Դիտել են 75 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info