Փոխարինվում է ջրատարի վթարված հատվածը

Մոտ 10 օր առաջ Արցախի պողոտայում` Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ նկատվել էր ջրի զգալի արտահոսք: Ըստ Երևան Ջուր’ ՓԲԸ ‘Արևելք’ շահագործման տնօրինության ‘Էրեբունի’ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արայիկ Եղիկյանի, վթարվել էր Նոր Խարբերդի պոմպակայանից սնուցվող 400մմ տրամագծով ջրատարը: Ճիշտ է, օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվեց կասեցնել ջրի արտահոսքը, սակայն վթարային աշխատանքների անհրաժեշտությունն ակնհայտ էր:
Այդ իսկ պատճառով փետրվարի 29-ի առավոտյան նշված տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ եղան վթարի վերացմանը: Սկզբում` հայտնաբերվեց վթարի վայրը, այնուհետև` փորվեց մոտ 50 գծամետր երկարությամբ խրամուղի, որտեղից մաս-ման ապամոնտաժվեց և դուրս բերվեց խողովակաշարի վթարված հատվածը: Իսկ կեսօրից հետո մոտ երկու տասնակ մասնագետներ 4 միավոր տեխնիկայի օգնությամբ սկսեցին նոր խողովակի մոնտաժման աշխատանքները:
Չնայած խրամուղում ջրի առկայությանը և տեխնիկական բարդ խնդիրներին, արվում էր հնարավորինս մարտի 1-ի առավոտյան Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը վերականգնելու համար:

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info