Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 47-ամյա Արշակ Մանուկյանը, վարելով «Պազ» մակնիշի 62 ՍՏ 440 համարանիշի ավտոբուսը, վրաերթի է ենթարկել Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Գայանե Չալաբյանին։
Վրաերթի ենթարկվածին 1-03 բրիգադան տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել։
[oqeygallery id=77]