Հայտնաբերվել է վրաերթ կատարողը (ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 54-ամյա Ասյա Դանիելյանին։ Ա. Դանիելյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՃՏՀ քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանի հանձնարարականով վրաերթ կատարելու կասկածանքով ոստիկանություն է ներկայացել 78-ամյա Մերուժան Ավագյանը, ով վրաերթը կատարել էր «ԳԱԶ 31029» մակնիշի 16 ՕՍ 796 համարանիշի ավտոմեքենայով։ Քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
[oqeygallery id=78]

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info