ՀՀԿ–ական պատգամավորը վարչական պատասխանատվության ենթարկվեց (ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական ակտը կազմվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ։ Նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ–ական «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին։ Ավտոմեքենան տեխզննման և ԱՊՊԱ կտրոններ չուներ, որն արվել է այսօր, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել։

Երեկ՝ փետրվարի 28-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու հարցը, ԱԺ մարշալ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել էր, որ «Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթեւեկում էին առանց ամրագոտու եւ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ «Մերսեդես G500»-ի մեջ նստած անձինք նեղսրտել էին. «խի՞ ես նկարում, ինչ օգուտ կտա»։ Մեքենայի ղեկին նստած էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական, «հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանը: Քիչ անց Գ. Շամշյանին էր մոտեցել մի երիտասարդ եւ զրույցի բռնվել նրա հետ. «Էս ավտոները խի՞ ես նկարում, սրանց տերերն ու շեֆերը Հանրապետական են»: Երիտասարդը փորձել էր համոզել, որ կադրերը «բուբալիտ» արվեն, իսկ երբ Գ. Շամշյանը հարցրել էր, թե «բուբալիտ»-ը ո՞րն է, ձեռքի ծխախոտը նետել էր Շամշյանի ուղղությամբ եւ հայհոյանքներ տեղացել: Նրա ագրեսիան կարողացել էին սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները: Ավելի ուշ պարզվել էր, որ 029 ՕՕ 11 համարանիշը գրանցված է ԱԺ ավտոտնտեսության բալանսում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ): Իսկ «Մերսեդես G500»-ը գրանցված է Արմավիրի մարզում «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ի բալանսում: ԱԺ մոտ հավաքվածները տեղեկացրել էին, որ այդ ավտոմեքենան պատկանում է արմավիրցի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին:
[oqeygallery id=79]

 
Դիտել են 50 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info