Վրաերթը կատարել է վաշտի հրամանատարը

Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում Վանաձորի Սիվաշավան 1/20 հասցեի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղարաբախթյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՍԼ 968 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձորի «Տարոն-3» 13/6 հասցեի բնակիչ 63-ամյա Յուրիկ Ալեքսանյանին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց։ Հիվանդանոցում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթ կատարողը աշխատում է ՀՀ ՊՆ X բանակային կորպուսում վաշտի հրամանատար, իսկ վրաերթի հոտևանքով կոտրվել են Յ. Ալեքսանյանի 2 ոտքերը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՊՆ 7-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արման Աղումյանը։

 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info