«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Ուղիղ չորս տարի առաջ, այս օրը, Երեւանի կենտրոնում տեղի ունեցան խիստ անցանկալի իրադարձություններ, որոնք ավարտվեցին արյունալի ողբերգությամբ։ Ոմանց քաղաքական ծայրահեղականության ու ահռելի հավակնությունների, անպատասխանատու եւ անհեռատես գործելակերպի դաժան հետեւանքը եղավ 10 երիտասարդ հայ մարդկանց կյանքի ընդհատումը։ Տասը ընտանիք զավակ, հայր, եղբայր ու հարազատ կորցրեց։ Հայաստանը տասը մարդով աղքատացավ։ […] Այժմ, երբ մի քանի տարվա հեռվից նայում ես տեղի ունեցածին, առաջինը, որ ուշադրություն է գրավում, այն է, որ այդ սպանություններն այդպես էլ մնացել են չբացահայտված։ Կոնկրետ հանցագործության կամ մահվան հանգեցրած հանցավոր անփութության համար կոնկրետ քրեական պատասխանատվության ենթարկված անձինք չկան»։