«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով ընդդիմության երեկվա հանրահավաքին, գրում է. – «Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքն ինչ-որ իմաստով իսկապես բացառիկ էր։ Ոչ թե այն պատճառով, որ եռամսյա ընդմիջումից հետո առաջին հանրահավաքն էր, որն, ի դեպ, հակառակ բոլոր սպասելիքների` բավականին մարդաշատ էր, այլ որովհետեւ առանձնապես ասելիք չկար։ Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում իրականում, որոնք են համաժողովրդական շարժման խնդիրները, եւ ինչ պետք է անել` այդ խնդիրները լուծելու համար։ Բոլորն էլ հասկանում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախերգանքն են լինելու, եւ ինչքան մեծ լինի Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում, այնքան ավելի հեշտ կլինի նախագահական ընտրությունների ժամանակ։ Բոլորն էլ հասկանում են, որ այս իշխանություններն ինչ անում են` երկիրն ավելի արդյունավետ թալանելու համար են անում, եւ արդյունքում` Հայաստանը ձախողվում է առանց բացառության բոլոր ոլորտներում` ե՛ւ արտաքին քաղաքական, ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական։ Մի խոսքով, հազարավոր մարդիկ տարբեր մարզերից հազար ու մի դժվարություն հաղթահարելով այս ձյուն-ձմռանը եկել-հասել էին Ազատության հրապարակ` ոչ այնքան հանրահավաքում հնչած ելույթները լսելու, որքան ցույց տալու, որ իրենք դեռ կա՛ն, դեռ Հայաստանում են ու շարունակում են պայքարը»։

 
Դիտել են 43 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info