“ԱրմենՏել”-ն ընդլայնում է շարժական ինտերնետի “Դրայվ” սակագնային փաթեթների շարքը

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին: Հաճախորդներին առաջարկվում են “Դրայվ-1”, “Դրայվ-5”, “Դրայվ-10” և “Դրայվ-25” սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ ամսեկան բաժանորդային վճարով: “Դրայվ” սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը “Դրայվ-1” սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, “Դրայվ-5”-ում ` 5ԳԲ, “Դրայվ-10”-ում ` 10ԳԲ և “Դրայվ-25”-ում ` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:

“Գործարկելով շարժական ինտերնետի սակագնային փաթեթների նոր շարքն, “ԱրմենՏել” ընկերությունը հաճախորդներին առաջարկում է ոչ թե ժամանակավոր ակցիա, այլ մշտական շահավետ գներ: 3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են շարժման ազատությունը, կապի կայունությունը և որակը: Վստահ եմ, որ նոր տեսականիում յուրաքանչյուր հաճախորդ կգտնի հենց այն սակագինը, որն առավելագույնս համապատասխանում է իր պահանջներին”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: “Դրայվ” սակագնային փաթեթներից որևէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: Մինչև մարտի 1-ը կիրառվող “Դրայվ” սակագնային փաթեթը վերանվանվել է “Դրայվ-5”-ի, առանց որևէ այլ պայմանի փոփոխության:

“Շարժական ինտերնետ” ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:

Մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info