Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Ողջունելով Սրբազան Հորը` Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, նախարարության նախաձեռնությամբ իրականացված Սփյուռքի հայկական համայնքներին վերաբերող հետազոտություններն ու հրատարակված գրքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած «Հայկական օրեր» միջոցառումներին, որոնց մեջ առանձնահատուկ էր փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: