Խոյ-Այս շաբաթ ստիպված կլինեք օգտագործել Ձեր խնայողությունները։ Նախապես ամեն ինչ հաշվարկեք, որպեսզի խուսափեք ավելորդ գումար վատնելուց։
Ցուլ-Հետևեք Ձեր առողջությանը, ճիշտ սնվեք։ Այսօր թեև դա Ձեզ այնքան կարևոր չի թվում, սակայն, եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք, առաջիկայում խնդիրներ կունենաք։
Երկվորյակներ-Զգույշ եղեք արտահայտություններ անելիս։ Խոսեք Ձեր անունից և, որ ամենակարևորն է, ծանոթ թեմաների մասին։ Շաբաթը Ձեզ համար բարդ ժամանակահատված է։
Խեցգետին-Այս շաբաթ փորձեք Ձեզ հանձնարարված աշխատանքը կատարել բարեխըղճորեն։ Ղեկավարությունը Ձեզ հետ կապված բավականին հետաքըրքիր ծրագրեր ունի։
Առյուծ-Ձեր առջև այս շաբաթ լուրջ խնդիրներ են դրված, որոնք չլուծել պարզապես չեք կարող, որովհետև դրանից է կախված նաև Ձեր հարազատների բարօրությունը։
Կույս-Շատ հնարավոր է, որ այս շաբաթ Ձեզ հաջողվի ունենալ նաև երկրորդ աշխատանք։ Ֆինանսական առումով դա, իհարկե, շատ օգտակար կլինի։
Կշեռք-Ձեզ շատ հաջող շաբաթ է սպասում։ Բոլորովին անսպասելիորեն կիրականանա Ձեր վաղեմի ցանկություններից մեկը, Դուք չեք էլ հասցնի ինչ-որ բան անել։
Կարիճ-Այս շաբաթ Դուք շատ տաքարյուն կլինեք։ Կբորբոքվեք անգամ ամենաչնչին առիթի դեպքում, որի պատճառով էլ խնդիրներ կունենաք շատերի հետ։
Աղեղնավոր-Այս շաբաթ Ձեզանից կպահանջվի խելամիտ լինել։ Այն փաստը, որ Ձեր գործերը հաջող են ընթանում, ուրախալի է, սակայն պետք է կարողանաք պահպանել ձեռքբերումները։
Այծեղջյուր-Եթե մարդկանց հետ շփման, կամ մշակութային օջախներ այցելելու ցանկություն ունեք, ապա մի՛ խլացրեք այն, հակառակը, ամեն ինչ արեք դրան ժամանակ տրամադրելու համար։
Ջրհոս-Որքան էլ հակառակվեք, այս շաբաթ ստիպված կլինեք կատարել նաև գործընկերների բաժին աշխատանքը։ Մնում է միայն, որ դրա պատճառով չնյարդայնանաք։
Ձկներ-Հարազատները Ձեզ թույլ չեն տա ընկճվել և միայնակության զգացում ունենալ, ինչպիսի իրավիճակում Էլ լինեք։ Ձեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում ինքնահաստատվել: