ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի, ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Ձնաբքի և ուժեղ քամու պատճառով այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում հոսանքազրկված են հինգ գյուղեր` Ղազարավան, ՈՒշի, Սաղմոսավան, Արտաշավան, Օհանավան: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին-Գետաշեն-Մադինա, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Նորաշեն, ՈՒրցաձոր-Լանջառ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա, Արագածոտնի մարզում` Թալինի և Ապարանի տարածաշրջանում միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երևան-Հրազդան, Երևան-Զովունի, Դիլիջան-Սևան, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհները և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածը:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 5-ի, ժամը 10.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 
Դիտել են 26 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info