Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տանում

Կիրակի օրը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող վարչապետ, Ռուսաստանի նախագահի աթոռը արդեն երկու ժամկետ զբաղեցրած Վլադիմիր Պուտինը:

Այս անգամ Պուտինը Կրեմլում կմնա արդեն վեց տարի, եւ, ինչպես կարծում են ռուսաստանյան ու միջազգային շատ փորձագետներ, նշված ժամկետից հետո նա կցանկանա իշխել եւս վեց տարի` հերթական անգամ վերընտրվելով Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Այդ պարագայում կստացվի, որ Պուտինը Ռուսաստանը ղեկավարել է 2000 թվականից ի վեր: Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը վերջերս այս առումով ասել էր` եթե Պուտինը եւս երկու անգամ վերընտրվի նախագահի պաշտոնում, ապա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ իր իշխած տարիներով կարող է զիջել միայն Ստալինին, ով Կրեմլում մոտ 30 տարի անցկացրեց:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն` Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63.83 տոկոսը: Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ով ստացել է ձայների մոտ 17.18 տոկոսը: Երրորդ տեղում է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը. նա մեծ քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ զիջել է միայն Պուտինին: Պրոխորովն արդեն հայտարարել է, որ Պուտինի թիմ չի մտնի եւ որեւէ պաշտոն չի զբաղեցնի, այլ կստեղծի կուսակցություն: Նա ասել է, որ ընտրությունները արդար չի համարում, սակայն ընդունում է խաղի կանոնները:

Ընտրությունների արդյունքները չի ընդունել նաեւ կոմունիստ Զյուգանովը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտախորհրդարանական ընդդիմությունը: Այսօր ընդդիմադիրները հանրահավաք կանցկացնեն Մոսկվայի կենտրոնում` Պուշկինսկայա հրապարակում: Հանրահավաքը արտոնված է:

Փորձագետները կանխատեսում են, որ կիրակի օրվա ընտրություններից հետո փողոցային բողոքի ալիքը ավելի կուժեղանա: Ընդդիմությունը արձանագրել է մի քանի հազար խախտումներ` այդ թվում ընտրական կարուսելի դեպքեր:

Իսկ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Պուտինը կիրակի օրը ընտրություններից հետո Մանեժնայա հրապարակում հայտարարել են, որ ընտրությունները արդար են:

«Մենք հաղթել ենք բաց եւ արդար պայքարում», – ասել է Պուտինը եւ նույնիսկ արտասվել:

Արտասվող Պուտինի լուսանկարը մեծ տարածում է ստացել համացանցում:

azatutyun.am

 
Դիտել են 112 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info