Անցած ուրբաթ` մարտի 2-ին դադարեցվել էր Նորագյուղ և Կիլիկիա թաղամասերի ջրամատակարարումը: Ինչպես հաղորդեց ‘Երևան Ջուր’ ՓԲԸ ‘Արևելք’ շահագործման տնօրինության ‘Կենտրոն’ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, ‘Ծիծեռնակաբերդ’ օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/, որտեղից ջուր է մատակարարվում նշված թաղամասերին, վթարվել էր ելքի խոշոր տրամագծով խողովակի փականը:
Տեղամասի մասնագետների ուժերով արագորեն իրականացվել է փականի վերանորոգումը և նույն օրը երեկոյան վերականգնվել ջրամբարի գործունեությունը: Ըստ Արթուր Զակեոսյանի` աշխատանքների ճիշտ կազմակերպման շնորհիվ, Նորագյուղ և Կիլիկիա թաղամասերի բնակիչների ջրամատակարարումն ընդհատվել է ոչ ավելի, քան 6 ժամով: