Դատարանում ցուցմունք է տալիս Անժելա Սարգսյանի ամուսինը՝ Ղազար Ավետիսյանը (Ֆոտո)

Այսօր՝ մարտի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Անժելա Սարգսյանի գործով դատական նիստը։ Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը դարձյալ անցնում է դռնփակ եղանակով, քանի որ այդ որոշումը կայացրել է դատավոր Մխիթար Պապոյանը։

Այս պահին դատարանում ցուցմունք է տալիս Անժելա Սարգսյանի ամուսինը, որից հետո ցուցմունք են տալու գործով վկա ևս 3 հոգի։ Անժելա Սարգսյանը չի ներկայացել դատարան՝ միայն ներկայանալով նախորդ նիստին՝ ցուցմունք տալու համար։ Դատարան է բերվել նաև ամբաստանյալ Կարեն Արայանը, իսկ դատարանի շենքում է գտնվում նաև ամբաստանյալի մայրը։

Ինչպես փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նշված դատարանի 2-րդ դահլիճում ընթանում էր դռնփակ դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Մխիթար Պապոյանը: Գ. Շամշյանը հայտնում էր, որ դատարան էր բերվել ամբաստանյալ Կարեն Արայանը, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:

Դռնփակ դատական նիստում ցուցմունք էր տվել գործով գլխավոր տուժողը՝ Անժելա Սարգսյանը: Նա, որպեսզի չհայտնվեր լրագրողների ուշադրության կենտրոնում, դռնփակ դատական նիստը սկսվելուց 1 ժամ առաջ էր ժամանել դատարան: Դատարան չէր ներկայացել նրա ամուսինը՝ Ղազար Ավետիսյանը:

 
Դիտել են 173 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info