Ոստիկանները հայտնաբերել են 407 մլն 413 հազար ՀՀ դրամ հափշտակած խարդախին (Ֆոտո)

Այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին մի քաղաքացու։

Ինչպես ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնավորությունը «Գապբնակշին» և «Նարեկ–Դավիթ» ՍՊԸ–ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանն է, ում ոստիկանները Կենտրոնականի բաժին բերման ենթարկելուց դիմակավորված էին և զինված ժամանակակից տեխնիկայով։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նրան դիմակավորված են բերման ենթարկել այն բանի համար, քանի որ նրա կողմից կատարվել էր չափազանց լուրջ հանցագործություն։ Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր–ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով։ Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից այս տարվա փետրվարի 9-ից գտնվում էր հետախուզման մեջ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նա խարդախության եղանակով մեծ թվով քաղաքացիներից հափշտակել է 407 մլն 413 հազար ՀՀ դրամ։ Քաղաքացիներից նա գումարը հափշտակել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի և Բյուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց վաճառելու ճանապարհով։ Բաժնի բակում հավաքված մի քանի քաղաքացիներ Գ. Շամշյանին պատմում էին, որ «ընենց պռոֆեսիոնալ կերպով ա խաբել մեզ ու էնքան խոշոր գումարա հափշտակել, որ չէինք հավատում, որ ոստիկանները կբռնեին։ Նույնիսկ մտածում էինք, որ բռնվելուց հետո ոստիկանների ձեռից գումարով կպլստա, բայց լավ էր, բանը դրան չհասավ»։

Քիչ առաջ Գ. Պապոյանը տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այս խարդախությունը կարելի է դասել վերջին տաս տարիների ընթացքում ոստիկանության կողմից բացահայտված ամենակլասիկ խարդախությունների շարքին, իսկ նրա զոհերի մեջ, ըստ ֆոտոլրագրողի, կան նաև հանրությանը հայտնի անուններ, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը չի հայտնում։
[oqeygallery id=89]

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info