«Երկիր»-ը գրում է. – «Պուտինի վերընտրությունը Հայաստանի համար կարեւորվում է երկու իմաստով. նախ` Հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական քաղաքականության շարունակականության, երկրորդ` Հայաստանում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վրա ազդեցության։ […] Սակայն Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում առավել շոշափելի է դառնալու ռուսաստանյան ընտրությունների հնարավոր հետեւանքների հաշվարկումը թե՛ իշխանության, թե՛ քաղաքական մնացած ուժերի համար։ Հայաստանի իշխանությունը փաստացի գնում է ռուսական սցենարով` խորհրդարանական ընտրությունները դիտորկելով որպես նախագահականի առաջին փուլ։ Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ պահպանվում էր հասարակական տրամադրությունների ազդեցությունը նախընտրական գործընթացների վրա, Հայաստանի իշխանությունն ու հասարակությունն այդ փուլն անցել են 2008-ին եւ գտնվում են այդ պոռթկման գրեթե լիակատար մարման փուլում»։