«Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը Պուտինի վերադարձի մասին գրում է. – «Պուտինի վերադարձը նախագահական իշխանության ղեկին մենք դիտարկում ենք իբրեւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետագա ամրապնդման եւ դրա հիման վրա նրա արտաքին քաղաքականության կանխատեսելիության լիարժեք վերականգնման հնարավորություն։ Պուտինը պրագմատիկ քաղաքական գործիչ է, որը լավատեղյակ է Ղարաբաղյան հակամարտության եւ հայ – թուրքական հարաբերությունների մանրամասներին, ինչը բազմիցս ապացուցել է վերջին տարիների իր գործունեությամբ։ Հիշեցնենք, որ հայ – թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների իր պահանջը փորձեց ներկայացնել Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանն ու նրա հավանությունը ստանալ՝ դիմացն անշուշտ Մոսկվային տալով որոշակի խոստումներ, հենց վարչապետ Պուտինի հստակ ու աներկբա կեցվածքն էր, որ ժամանակին փակեց նման նկրտումների ճանապարհը՝ միմյանցից տարանջատելով այդ երկու «առանց այդ էլ բարդ հիմնախնդիրները»։ Այնպես որ Հայաստանում գիտեն ու մեծապես գնահատում են տարածաշրջանային ցավոտ հարցերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումները։ Գնահատում են նաեւ սեփական երկրի ազգային-պետական շահերի հետապնդման գործում համառ ու հաստատակամ այդ ազդեցիկ պետական գործչին եւ նրա նախագահության օրոք պատրաստ են զարգացնել ու խորացնել հայ – ռուսական ռազմավարական համագործակցությունը»։

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info